Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Աշխատավարձը հրե՜ն հա, երկնքից կախված

Աշխատավարձը հրե՜ն հա, երկնքից կախված
23.05.2013 | 17:16

Թեև Հայաստանում ֆինանսները «ռոմանսներ են երգում», և ոչ միայն ժողովրդի մոտ, այնուհանդերձ, կառավարությունը հայտարարում է աշխատավարձերի զգալի բարձրացման մասին։ Ինչի՞ հաշվին է այն իրականացվելու, եթե մի կողմից 2013-ի պետբյուջեն հաստատված է, մյուս կողմից` տնտեսության աշխուժացումն անչափ մեծ չի եղել, որ լրացուցիչ միջոցների հնարավորություն ստեղծեր։ «Աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ քննարկումները և հաշվարկները դեռևս շարունակվում են։ Դրանց ավարտից հետո արդյունքները կհրապարակվեն։ Եթե 2012-ին ունեցել ենք 7,5 տնտեսական աճ, ապա դա նշանակում է, որ տնտեսությունն աշխուժացել է»,- մեզ հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ նախարարը վստահեցրեց. «Պետք է ակնկալել աշխատավարձերի էական բարձրացում»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1971

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ